Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ և զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը, այսօր լրագրողներին ներկայացրեց մի քանի պատճառ, թե ինչու ընտրողը հենց իրենց պետք է ընտրի:
«Մեզ պետք է ընտրեն, որովհետև երբ ես եմ ստանձնել կառավարությունը, մենք աճ ենք ունեցել իմ կառավարման հաջորդ տարուց: «Ազատ դեմոկրատներ»-ն ազատական մտածելակերպով մարդիկ ենք: Փոքր բիզնեսն ենք չափավորելու, խոշոր բիզնեսին շատ տեղ չենք տալու: Խոշոր բիզնեսը թույլ չի տալիս, որ տնտեսությունը զարգանա: Մեզ պետք է ընտրեն, որ կառավարությանը տեղը դնենք, որովհետև մեր լիազորությունների կեսը տվել ենք ԿԲ-ին, էրոզիայի ենք ենթարկում մեր երկիրը: Ուրիշ ճար չունեն, մեզ պետք է ընտրեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորովին էլ վատ չի զգում, որ ցուցակի առաջին հորիզոնականում Խաչատուր Քոքոբելյանն է:
Բագրատյանի խոսքով՝ իրենց ցուցակի քաղաքական պատասխանատուն ինքը և Խաչատուր Քոքոբելյանն են:
Անդրադառնալով քաղաքական դաշտում իրենց մրցակից քաղաքական ուժերին, նա ասաց. «Կուզենայի խոսել ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի մասին: Բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարում, մենք այդպես էլ ընդունում ենք: Վաղը ՀՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն, մենք դա կընդունենք»:
Խոսելով ՀՎԿ-ի կողմից պարբերաբար բարձրաձայնվող` ավանդների վերադարձի և բանակում 18 տարեկան երիտասարդների ծառայությանը դեմ լինելու մասին՝ Բագրատյանն ասաց. «Առաջնագծի հետ կապված ասեմ, որ ավելի վաղ ենք արտահայտել բանակը վերակառուցելու գաղափարը: Ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել ուրիշ կուսակցությունների կարծիքը: Բոլոր ռազմական հաջողությունները եղել են այն ժամանակ, երբ ես վարչապետ էի: Ես ինձ չեմ վերագրում, բայց այդ ժամանակ է եղել: Մենք կողմ ենք, որ բանակն անցնի վճարման հիմունքներով ծառայելուն»:
Ավանդների վերադարձի մասին էլ խոսելով՝ ընդգծեց. «Այդ սխեման ձեռառնոցի է` մեկը երեսունի դիմաց ենք ավանդները վերադարձնում: Մենք պետք է հասկանանք, որ ավանդները պետական պարտք է, կառավարության այդ որոշումը ոչ մեկ չեղյալ չի հայտարարել: Մենք դեմ ենք` մեկը երեսունի դիմաց վերադարձ կազմակերպել, հետո ասել, տեսե'ք, ժողովո'ւրդ, ինչ ենք արել»: