|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
տելեգրամյան ալիքը գրում է.
«Մեզ հասած հավաստի տեղեկությունով, իշխանությունը, գիտակցելով իր ընկնող վարկանիշը և դրա հետևանքները, գործի է դրել վարչական ռեսուրսի չարաշահման նոր մեխանիզմ։ Մասնավորապես՝ ձևավորել է հատուկ շտաբ, որտեղ ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այսպես կոչված՝ գործարարներ, որոնք նախկինում հայտնի էին որպես օլիգարխներ։ Հենց այդ շտաբի միջոցով է համակարգվում ապօրինությունների կատարումը, այդ թվում նաև պաստառների հետ կապված գործողություններն ընդդեմ «Հայաստան» դաշինքի, քննչական մարմիններ մարդկանց կանչելը, ճնշումներ գործադրելը, վախեցնելը և այլն։
Շտաբի համակարգման մեջ ներառված են Արսեն Թորոսյանը և այլ պաշտոնյաներ»։