|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակը» գրում է. «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Ջավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ: Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակտիվորեն զբաղվում է Արարատի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու' Սերգեյ Ատոմյանի քարոզչությամբ:
Ատոմյանն այցելում է տարբեր մարդկանց և համոզում քվեարկել որդու օգտին: Ատոմյանը դեռևս չի ահաբեկում մարդկանց, բայց այն փաստը, որ փոխոստիկանապետը զբաղվում է քարոզչությամբ, արդեն մարդկանց մոտ անցյալի հետ ասոցացվող վատ հիշողություններ է առաջացնում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: