|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակը» գրում է. « «Չափազանց լարվել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հարաբերությունները, դրանք, կարելի է ասել, թշնամական են:
Հարցն այն է, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը, ում օգտին պետք է աշխատեն դպրոցի տնօրենները, համայնքապետերը, բուժհաստատությունների աշխատակազմը: ՔՊ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում ոչ միայն մարզպետն է, այլ նաև նրա անբաժանելի օգնական Նազելի Բաղդասարյանը, և մարզպետը ստիպված աշխատում է երկու ճակատով:
Նախորդ իշխանությունների օրոք յուրաքանչյուր թեկնածու գիտեր, թե ով ունի պատգամավոր դառնալու դաբրո, և ովքեր են մասովկա աշխատում, հիմա կատարյալ ժողովրդավարություն է, և մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կրծել հանուն հեղափոխության պտուղները վայելելու իրավունքի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: