|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արևելագետ Կարեն Վերանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հասկանալի ա թե Զաքիր Հասանովը ինչի ա անցել ընդհատակ. Նախ Ալիևը սկսել ա այնքան էլ չվստահել նրան` հատկապես հուլիսյան անհաջողություններից հետո. Բայց էստեղ շատ ավելի խորքային բան կա. Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստվերում ա հայտնվել, քանի որ Ադրբեջանի ռազմական գործողությունների մեծ մասի մշակման ու իրականացման գործը ստանձնել են Թուրքիայի զինված ուժերը. Դա առավել շոշափելի ա հատկապես Ադրբեջանի օդուժի գործողությունների դեպքում. Բացի դա, տվյալներ կան, որ ի սկզբանե Հասանովը դեմ ա եղել Ադրբեջանի ռազմական գործողությունների մշակման ու իրականացման գործընթացում Թուրքիայի ներքաշման հարցին. Այս ամենից պարզ ա դառնում, թե Հասանովն խի ա նեղացած Ալիևից. Ըստ էության, Էրդողանի ձեռքում Ալիևը դարձել ա ընդամենը գործիք` տարածաշրջանի ապակայունացման իր հեռահար ծրագրում. Եվ Թուրքիայի համար խնդիրը ամենևին էլ Արցախը չի. Սա արմատապես խախտել ա Ադրբեջանի ռազմական ոլորտի բարձրագույն պատասխանատուների միջև սուբորդինացիան. Սա վաղ թե ուշ խնդիրներ ա բերելու զինված ուժերի այդ թվում միջին հրամանատարական ճամբարում, եթե արդեն չի բերել.