Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը
Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։
Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։
Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը.
- Հայ առաքելական եկեղեցի
- Զոհերի ծնողներ
- Էլիտաներ
- Ազգային արժեքներ կրող հանրություն
- Հանրային լուրջ գործիչներ
- Քաղաքական ընդդիմություն
- Հեղինակավոր զինվորականներ, հրամանատարներ
- Բուհական համայնք
- Արտադրող, արտահանող գործարարներ
- Անկախ գյուղացիական տնտեսություններ
- Հարյուր հազարավորներին, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հանրայնացնում իրենց ընդվզումը, սակայն արդեն գտնվում են «Նիկոլի հակառակ կողմում»։
Եվ իհարկե կա մյուս կողմը, թե ում այլևս չի´ մերժում Նիկոլը.
- Հայտնի կասկադյան միջադեպից հետո Ալենին «պարոն Սիմոնյան»-ով դիմող ընդդիմադիրներին
- ԱԺ-ում քաղաքացիական կեցվածք դրսևորած կին պատգամավորներին քաշքշելուց հետո նույն դահլիճում «կառուցողականու հանդուժողական» գծի կողմնակիցներին
- Երկրի համար այս կրիտիկական պահին սեփական շահի համար իշխանության հետ գործարքի գնացողներին, և այլն։
Սակայն այս երկու խմբերի միջև այսօր առավել կարևորն, իհարկե, առաջինն է, և իմ ասածի առանցքը դա է։ Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Եվ հենց սրա վրա է պետք կենտրոնանալ, ու համախմբումը տանել հենց դրական օրակարգով»։