|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը հայտարարել է, որ Կապիտոլիումի դեպքերն, ամենայն հավանականությամբ, ամբողջ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կդառնան:
«Կարծում եմ՝ պետք է ակնկալել, որ սա կհանգեցնի մեկ այլ ալիքի: Առանց դիմակների մարդիկ շրջում էին Կապիտոլիումի տարածքում՝ չպահպանելով հեռավորություն, hետո այդ մարդիկ տուն են գնում ավտոմեքենաներով, գնացքներով և ինքնաթիռներով երկրի ամբողջ տարածքում: Այնպես որ, կարծում եմ՝ սա իրադարձություն է, որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի կորոնավիրուսի էական տարածման»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք Վաշինգտոնում հավաքվել էին նրա աջակցության ցույցին, գրոհել են Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր անցած ընտրությունների արդյունքները: Իրավապահները արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Վաշինգտոնի ոստիկանության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 5 մարդ։