Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Երբ մի ծառ էին կտրում Երեւանի կենտրոնում, հազարավոր մարդիկ աղմուկ էին բարձրացնում։ Հիմա զինվորների դիեր են փտում, ընդ որում՝ դրա մասին մենք գիտենք վաղուց, ոչ ոք ոտքի չի կանգնում։ Այս պարագայում էլ շատ մարդիկ հավատում են, որ մի տգետ դրամաշորթ իր ոհմակով գալու է եւ կառուցի երջանիկ Հայաստան, որտեղ պետք չի սովորել, աշխատել։ Սա ապուշության ծայրահեղ աստիճան է, որը պատեց մեր ազգի մի մասին։ Աղետի վտանգի առաջ կանգնած՝ մեզ մոտ ոչ մի ինքնապաշտպանական բնազդ չի աշխատում։ Թուրքը մտել է մեր տարածք, մեկ է, համերգի են գնում, արդեն սովորական է, որ թուրքը մտել՝ ստորացնում է հային․ խոսելով Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի մասին, ըստ Yerkir.am-ի, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով՝ թշնամին արդեն մեզ էժան գնով բենզին է վաճառում, նույնիսկ մարդիկ սիգարետով են փոխում այն։
«Մարդիկ պաշտում են սատանային եւ իրենց ստամոքսը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու են պաշտում Նիկոլին։ Իրենց նման է՝ տգետ, փնթի, անլվա։ Սովորել պետք չի, մարդ ու առաքինի լինել պետք չի։ Այս ստահակին պաշտպանող սպաներին ենք նայում․ բոլորը ֆիզիկապես ամուր, ուժեղ․․․դուք թուրքապահպան եք, դուք ազգի դավաճանին եք պահպանում։ Հացը, որ տուն՝ ձեր երեխաների համար եք տանում, հարամ հաց է։ Բայց չես կարող բացատրել։ Սպայական երդում, դրոշ՝ իր համար ավելորդ ատրիբուտներ են, որոնց արժեքը ինքը չգիտի»,- ըստ Yerkir.am-ի՝ ասաց փաստաբանը։
Տիգրան Աթանեսյանն ասում է՝ Փաշինյանը ծախել է Արցախը։ Ըստ նրա՝ մարդը, որ չնչին փողով հոդված էր գրում, ամեն ինչի ընդունակ է։
«Էդ տիպի մարդը ո՞նց կարող է էդ գումարը չվերցնի, չպայմանավորվի։ Ընդդիմադիր չունի։ Ալիեւն էլ հիմար չի, որ սրան էդքան փող տա միանգամից։ Բնական է՝ մաս-մաս է տալու։ Ես համոզված եմ, որ Աննա Հակոբյանի՝ ավտոմատով նկարները պատահական չեն։ Այնպես չի, որ Աննա Հակոբյանը շփոթվել եւ նկարվել է։ Դա Մեհրիբան Ալիեւայի պատասխանն էր հրավերի համար, որովհետեւ շատ ծանր էին տարել, որ Հակոբյանը Մեհրիբանին հրավիրել էր Շուշի՝ մուղամ լսելու։ Սա էլ վրեժխնդրությունն է եղել։ Հաջորդ տրանշից առաջ ասել են՝ կնկադ կասես՝ ավտոմատով վազվզի, նկարվի։ Էս կարգի են ստորացնում, միասին են անում։ Թշնամու զորքին էլ է Փաշինյանը հրավիրել, իրենց ոտքով չեն եկել։ Միասին են աշխատում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։