կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 20:16
Առանց Կատեգորիա

Պարադոքս, մի խոսքով. Տիգրան Աթանեսյան

Պարադոքս, մի խոսքով. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքական գործիչների մեջ շատ հետաքրքիր երկու տեսակ կա՝
Առաջինը՝ չեն սիրում, մինչև անձամբ ծանոթանալը,
Երկրորդը՝ սիրում են, մինչև անձամբ ծանոթանալը:

Ընդունենք, որ առաջինները անարդարացիորեն զիջում են երկրորդներին, մինչդեռ վերջինները անսպառ վնաս են հասցնում, իսկ առաջինների տված օգուտը ոչ ոք չի նկատում…

Պարադոքս, մի խոսքով…

Հ.Գ. Կա մի նյուանս ևս այս ամենի մեջ՝ նրանք, ովքեր արժանացել են այդ բախտին ու դժբախտությանը՝ ճանաչելու և առաջիններին, և երկրորդներին… Դրանց անելիքը և ասելիքը ամենաբարդն է, դրանց գրեթե երբեք չեն հասկանում նրանք, ովքեր ոչ մեկին էլ չեն ճանաչում…»: