|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փաստաբան, Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարող ա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:
Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: