կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 17:03
Հասարակություն

Նիկոլին սատարում են միայն «Ադնակլասսնիկի» սիրտ ու պաչիկ ուղարկող ընկերները․ Զ․ Փոստանջյան

Երբ Փաշինյանն ասում էր «հպարտ եմ պատերազմում պարտության համար», գործողությունների հաշվետվութոյւնն էր ներկայացնում իր ադրբեջանցի տերերին։ Նա սրանով ասում է, որ արեց այդ ամենը՝ տարավ պարտության, բայց դեռ մոլորեցնում է հանրությանը,-ըստ Yerkir.am-ի, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Փոստանջյանի, Փաշինյանը հանրային աջակցություն չունի, որովհետեւ իր երթերին գնում են սակավաթիվ մարդիկ, նրանք, որոնք «Ադնակլասսնիկով» իր ընկերներն են, սիրտ ու պաչիկ են ուղարկում։ Փոստանջյանն ասում է՝ Փաշինյանի հավաքներին խուսափում են դահլիճը ցույց տալ, որովհետեւ հավատացող արդեն համարյա չունի։ Միացնում է ծափերի ձայնագրություն, որովհետեւ ծափ տվող չկա։

«Երեւում է, որ դա բեմադրված է։Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս խառնակիչը պետք է իր պատվիրատուների ծրագիրը ավարտի։ Փաշինյանի վերադասը Չավուշօղլին եւ Էրդողանն են, որոնք նրան հովանավորեցին եւ պաշտոնապես հայտնեցին։ Այդ ընթացքում ոչ մի պետություն դիրքորոշում չընդունեց, այլ կողմերին ասում էին՝ հանդարտվեք»,-նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը։ 

Փաստաբանի խոսքով՝ երբեք Թուրքիան Հայաստանին աջակցություն չի հայտնել, իսկ դա եղավ Փաշինյանի օրոք։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը պայմանավորվել է Ալիեւի հետ, ու կա նաեւ փաստաթուղթ։

«Հենց այնպես չէ, որ այսօր թուրքը վխտում է մեր սարերում՝ սկսած Սյունիքից, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ։ Բացի դրանից, «ցեցը գցել են» նաեւ Տիգրանաշենում՝ Արարատում։ Եթե այսպես գնա, ապա Երեւան էլ կներխուժեն։ Մենք, Նիկոլի ձեռքով, մեր անգործությամբ թույլ ենք տվել, որ թուրքը լինի մեր սարերում»,-ըստ Yerkir.am-ի, հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը նոր է վերադարձել սահմանամերձ բնակավայրերից եւ ներկայացրել է մանրամասներ։ Փաստաբանին արգելել են մտնել Կութ գյուղ։ Որեւէ մեկը, փաստաբանի խոսքով, չի կարողացել պատասխանել՝ ինչու են արգելում մարդկանց մուտքը գյուղի տարածք։ Ըստ նրա, գյուղի մուտքերը հսկում են զինված անձինք, որոնք արգելում են գյուղ ելումուտը։

«Գնացել եմ Կութ գյուղ։ Ես կարծում եմ՝ ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրաման էր տրված, որ ես վտանգավոր եմ, հնարավոր է գամ մեկին գերի վերցնեմ։ Առանց որեւէ հիմնավորման՝ գյուղ չեն թողել։ Գիշեը սարերի վրա թուրքերը լույսեր են գցում եւ ուզում են ասել՝ մենք էստեղ ենք։  Թշնամին վերցնում է հատուկ բարձունքներ, որպեսզի ռազմական գործողությունների միջոցով մեզ սեղմեն»,-ըստ Yerkir.am-ի, ասաց Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում