Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ըստ ԶԼՄ-ների ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԲԴԽ անդամի ընտրություն, որի համար Վերաքննիչ քրեական դատարաից առաջադրվել են դատավորներ Արշակ Վարդանյանը և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը...
Անցյալ տարեվերջին նույն ԲԴԽ-ն դատավոր Աննա Փիլոսյանին զրկեղ լիազորություններից այն բանի համար, որ վերջինս ուշացրել էր դատական գործի կողմերից մեկին դատական ակտի տրամադրումը...
Հետաքրքիր է, ի՞սկ իշխանությունները տեղյակ չեն, որ նույն խնդրով «տառապում» է նաև Ռուբիկ Մխիթարյանը, ով 2022 թ-ի հունվարի 24-ին ընդունած որոշումը հասցեատերերին է ուղարկում մոտ 1 տարի ուշացումով, որն, օրինակ՝ ես ստացել եմ 2022 թ-ի դեկտեմբերի 10-ին... Այսինքն, այն ինչ կարելի է քայլիստների «սրտի դատավոր» Ռուբիկ Մխիթարյանին չի կարելի ըննդիմադիր գործչի կնոջը՝ դատավոր Փիլոսյանին... Ավելին, եթե Փիլոսյանին պատժում են դրա համար և զրկում են դատավորի լիազորություններից, ապա Մխիթարյանին՝ խրախուսում են՝ տանում են ԲԴԽ...
Ավելին, ՇԴ/0032/11/20 գործի մանրամասներին չեմ անդրադառնա... Բայց որպեսզի պատկերացնեռք դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կոմպետենտությունը, ասեմ, որ այդ դատավորը, օրինակ՝ չի տարբերում մանկավարժական պրակտիկան, որն անցկացվում է բուհից դուրս, «պրակտիկում» առարկայից, որը լսարանային առարկա է և երբ գործը վերահսկող դատախազը տարրական զավեշտալի մտքեր է «արտաբերում» իր ընդունած որոշման մեջ և որը մենք ուղղակի քարուքանդ ենք անում դատարանում, Մխիթարյանը իր որոշման մեջ ուղղակի արտատպում է դատախազի անգրագիտությունները՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ինքն էլ չի տարբերում դրանք...
Որքան հասկանում եմ Նիկոլ Անհողի դատական վեթթինգն իրականցվում է՝ «Որքան դատավորը խոցելի է՝ այնքան վերահսկելի է» կարգախոսին համաձայն... Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել այլ դատավորի կողմից ընդունած վճիռը գողացող, անգրագետ, ստախոս, վճւռները կողմերին շատ ուշ ուղարկող, բուհական ոլորտի գործերը քննող, բայց այդ կրթությունից տարրական ոչինչ չհասկացող դատավորների առաջխաղացման «քայլերը»...
Ի դեպ, երբ ՇՊՀ-ի վերաբերյալ մեր բողոքը հասավ Վերաքննիչ քրեական դատարան և պարզվեց, որ այն քննելու է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Գյումրիում շատ արագ ասեկոսեներ տարածվեցին, ըստ որի ոմն «դդումի" կողմից հրահանգված էր , որ այդ գործն ուղղակի տապալի, քանի որ դրանում խառնված էին վերը նշված «դդումի» շրջապատը...
Կրկնում եմ, դրանք ասեկոսեներ էին, բայց հետագան ցույց տվեց, որ դա այդպես էր՝ գործը «ջրեցին», իսկ Ռուբիկ Մխիթարյանին էլ, ով բազում «իշխանահաճո» վճիռների հեղինակ է հիմա փորձում են տանել ԲԴԽ...»։