կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-30 13:34
Արցախ

Քարվաճառի հանքավայրերը փոխանցվում են թուրքական ընկերություններին. փորձագետ

Քարվաճառի հանքավայրերը փոխանցվում են թուրքական ընկերություններին. փորձագետ

Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ մայիսի 29-ին ստորագրեց կարգադրություն՝ կարգավորելու համար մի քանի հարցեր, որոնք կապված էին «Գաշգաչայ», «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելու հետ։
 
Համաձայն այդ կարգադրության, «Գաշգաչայ» հանքավայրում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը, համաձայն 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի՝ փոխանցվում է «Eti Bakır A.Ş.» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը՝ «Artvin Maden A.Ş.» ընկերությանը։
 
Մետաղի արդյունահանման ու արտադրության մեջ մասնագիտացած Eti Bakır A.Ş.» ընկերությունը մտնում է «Cengiz» հոլդինգի կազմի մեջ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ «Cengiz» հոլդինգը հայտնի է Ստամբուլում օդանավակայան, իսկ Ադրբեջանում՝ Շամխորչայ գետի վրա ջրամբար կառուցելով։ Հոլդինգի սեփականատերն ու կառավարիչը հայտնի բիզնեսմեն Մեհմետ Չենգիզն է։ Նա 2004 թվականին սեփականաշնորհեց Eti Bakır A.Ş.» ընկերությունը և այն ներառեց իր հոլդինգի կազմում։
 
«Artvin Maden A.Ş.» ընկերությունը պատկանում է երկու գործընկերոջ՝ բիզնեսմեն Օմեր Ֆարուկին և «Zirve» հոլդինգին։
 
Բաց աղբյուրներից հայտնի է միայն «Աղդուզդաղ» հանքավայրի տեղանքը։ Այն գտնվում է Քարվաճառի շրջանի հարավ-արևելքում։ Տեղում առանձնացվել են 100 ոսկեբեր կվարցային, կվարցային կարբոնատային հանքաերակներ, որոնցից 5-ն արդեն որոշված է որպես արդյունաբերական նշանակության։ Նրանցում ոսկու միջին բաղադրությունը կազմում է տոննայում 6,72 գրամ։
 
Մյուս երկու՝ «Գաշգաչայ» և «Էլբեյդաշ» հանքավայրերի գտնվելու հստակ վայրը բաց աղբյուրներից պարզել չհաջողվեց։
 
Այս կարգադրությամբ, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևը փորձում է վարձահատույց լինել Թուրքիային՝ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ ցուցաբերած ռազմական աջակցության համար։