Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան նպատակ ունի դառնալ աշխարհի տասը առաջատար տնտեսություններից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով` հենց դրան է ուղղված Թուրքիայի ներկայիս կառավարության տնտեսական ծրագիրը։
Էրդողանը ուշադրություն է հրավիրել համաշխարհային տնտեսության իրավիճակի վրա, երբ, համաճարակի ֆոնին, զարգացած երկրները ոչ միայն մրցում են միմյանց հետ, այլև փորձում են կանխել զարգացող երկրների դիրքերի ամրապնդումը։
Թուրք առաջնորդի խոսքով` ամբողջ աշխարհում ճանաչված են Թուրքիայի աշխարհառազմավարական առավելությունները, որը գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների առավել շահավետ ուղու վրա։
Էրդողանը հիշեցրել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին, որը ինքն է գլխավորում, Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) պարտքը զրոյացվել է։
«Այսօր մենք ԱՄՀ-ին պարտք չունենք, և այս կառույցի հետ քննարկումների մեջ չենք։ Ընդհանրապես, ԱԶԿ-ի կառավարման տարիներին Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ սկսեց աստիճանաբար զարգանալ։ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստներն այսօր գերազանցում են 115 մլրդ դոլարը։ Մեր հաջողությունները հակաթուրքական շրջանակների մոտ աճող դժգոհություն են առաջացնում։ Անցած 9 տարիների ընթացքում մեր երկիրը ենթարկվել է մշտական հարձակումների և ճնշումների, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Դրա հետ են կապված արժութային շուկաների վերջին մանիպուլյացիաները»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Նա հայրենական ընկերություններին կոչ է արել իջեցնել այն ապրանքների գները, որոնք թանկացել են դոլարի փոխարժեքի բարձրացման պատրվակով։ «Այժմ, երբ թուրքական լիրան ամրապնդվել է, մենք գների անկում ենք ակնկալում դոլարի փոխարժեքի նույն հարաբերակցությամբ», - ասել է Էրդողանը։