| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պարզվում է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ լայնածավալ արշավ սկսած, իշխանական ողջ գործիքակազմով եկեղեցու դեմ ատելություն գեներացնող, իսկ հատկապես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած շարժումից հետո ՀԱԵ-ի դեմ 1930-ական թթ. բնորոշ մեթոդներով բացահայտ պատերազմ հայտարարած Փաշինյանի իշխանության որոշ կարևոր դեմքեր ժամանակին բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ են գտնվել ՀԱԵ-ի հետ:
Այսպես, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, ով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է (հայտնի իբրև Աներձագ Հրաչ), ժամանակին եղել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության անդամ, իսկ նրա քույրը՝ Աննա Հակոբյանը, Եկեղեցու Հայորդյաց տան սան: Հրաչյա Հակոբյանը նաև երգել է եկեղեցու երգչախմբում:
Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել 1993-1994 թթ. արխիվային մի լուսանկար, որի մեջ ներքևում ձախից առաջինը հենց Հրաչյա Հակոբյանն է Կանադայում՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:
Հետաքրքիր է, որ կենսագրության այս դրվագը Հակոբյանները խնամքով թաքցնում են: Վերջիններիս այս էվոլյուցիան, ՀԱԵ-ի հետ երբեմնի ջերմ կապերն ու անմիջական անդամակցությունը եկեղեցական միություններին ու կազմակերպություններին, հավանաբար կարող է խանգարել Փաշինյանի իշխանությանը՝ հիմնարար արժեքների, այդ թվում՝ ՀԱԵ-ի դեմ կատաղի պայքարի ճանապարհին:
Վահե Սարգսյան