կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 09:55
Հասարակություն

Արցախ, բանակցային վերելք (չոր փաստեր֊մաս 2)

Արցախ, բանակցային վերելք (չոր փաստեր֊մաս 2)
Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետք»Չոր փաստեր-ՄԱՍ 2
ԱՐՑԱԽ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԵԼՔ

1994-ին ղարաբաղյան պատերազմն ավարտվեց: մեր զիլ հաղթանակը պետք էր թարգմանել դիվանագիտերեն. այսինքն՝ բանակցային սեղանին պետք էր ամրագրել այն: Բայց արևմտյան դրածո նախագահ Տեր-Պետրոսյանը մեկնեց Լիսաբոն դա անելու՝ նախապես հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն դրույթն է, որը պետք է պահպանվի: Ինչպե՞ս Արցախը ետ վերցրած երկրի, ԱԶԳԻ ղեկավարը կարողացավ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասել «հայկական կողմի անվերահսկելի առաջխաղացում» և «մենք ջախջախելով քոչվորին՝ հաղթել ենք» բառերի փոխարեն, չհասկացան նույնիսկ լիսաբոնայն բանակցությունների մասնակիցները: Բայց փաստը մնաց փաստ՝ Լիսաբոնում կապիտուլացվեց ՀԱՂԹՈՂ կողմը՝ Հայաստանը, և մեր դրած վետոյով դրվեց Արցախյան հաղթանակները նսեմացնելու փուլը: Լիսաբոնում արձանագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այն, որ հայկական կողմը օկուպացրել է իր իսկ պապենական հողերը: «Տղա եք, հետ բերեք» թեզի հայրը կանգնեցրեց Հայաստանը պատմական շրջադարձի առջև:
 
Բայց՝ պատմությունը տարօրինակ կերտող է, և՝
1998. ԲԵԿՈՒՄ: Հասկանալով, որ կորցնում ենք Արցախը՝ այն վերցնելու գնով, ազգայնամետ, նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվող ու Արցախը ետ բերած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսպես կոչված պալատային փափուկ հեղաշրջմամբ տապալեցին Տեր-Պետրոսյանի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն եկավ իշխանության: Մինսկի խմբին Հայաստանն առաջին անգամ ներկայացավ պահանջատիրո‘ջ, ՀԱՂԹՈՂԻ, ԿՌՎԱԾԻ‘ դիրքից. Քոչարյանն ազդարարեց՝ մենք ԳՈՐԾՈՆ ենք: Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը, իսկ ժամանակն ապացուցեց՝ 1998-2008 թվականները Հայ ժողովրդի պատմության ամենախաղաղ տարիներն էին: Ոչ մի կրակոց, ոչ մի բախում: Միայն բանակցություններ, որոնք մեզ լիսաբոնյան խայտառակությունից հասցրին մադրիդյան բանակցային բարձունք: 2 միլիարդանոց փոքրիկ տնտեսությունից 12 միլիարդանոց ստացած, ( 6 անգամ մեծացավ տնտեսությունը), բյուջեն 8 անգամ մեծացրած, կենսամակարդակը 7 անգամ աճեցրած նախագահը ազդարարեց՝ զիջել Ղարաբաղի հարցում, ՉԿԱ: Կա ՓՈԽԶԻՋՈՒՄ, այն էլ՝ հաղթողի դիրքերից: Անհատի դերը դարձավ կարևոր, ու այդ ԱՆՀԱՏԸ չհամաձայնեց ենթարկվել աշխարհին , մերժեց անգամ Մինսկյան միջնորդներին , և՝ ճիշտ «կոմպլեմենտարիզմի» շնորհիվ 1998-ին խաղի մեջ ներքաշեց Վաշինգտոնին: Ռուսամետ հորջորջված նախագահը կարողացավ կոտրել կարծրատիպը, թե մեզ օգնել կարող է միայն Կրեմլը, և՝ Ռոբերտ Քոչարյանը ստիպեց ադրբեջանին ծնկի գալ: Ճիշտ դիվանագւտական մանևրների շնորհիվ Քոչարյանը ստիպեց Ադրբեջանին դառնալ ձանձրալի ու զզվելի բանակցող. Երկու անգամ մերժելով միջնորդների առաջարկը՝ (մեկը՝ «ընդհանուր պետության գաղափար», մյուսը՝ Քի վեստյան բանակցություններ), ադրբեջանը սկսեց նյարդայնացնել բանակցողներին և աշխարհին: Եթե մինչև 1999ի Քի վեստյան բանակցություններ մերժող կողմը միշտ Երևանն էր լինում, ապա հիմա մերժող դարձավ հայր ալիևը,և՝ նախ բարձրացավ մեր իմիջը որպես բանակցող: Ինչի՞ մասին էր Քի Վեստը. այստեղ որոշվել էր ( և հայր ալիևը սկզբում տվեց իր համաձաայնությունը), որ ԱՄԲՈՂՋ Արցախը մնում է Հայաստանին, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄ ՍՏՈՐԳԵՆՏՆՅԱ կապ է տալիս՝ Նախիջևանը բաքվին միացնելու համար: «Ես հազարավոր կիլոմետրեր չեմ կտրել-անցել, որ գամ այստեղ անիմաստ խոսելու, եկել եմ՝ հարց լուծելու»,- բանակցային սեղանին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ համաշխարհային մամուլը գեց. «ալիևը խեղճացել է»:
 
Քոչարյանական այս հայտարարությունը, եթե թարգմանելու լինենք բանակցերեն, նշանակում էր՝ ձեռքը սեղանին խփել: Խեղճացածը, սակայն, ամենավերջին վայրկյանին մերժեց քի վեստյան պայմանագիրը, և հենց թուրքական մեդիան, արդարացնելու համար ալիևին, տարածեց այն հիմար շահարկումը, թե Հայաստանն, իբր, որոշել էր հանձնել նաև Մեղրին, բայց վերջին րոպեին հրաժարվեց, դրա պատճառով էլ ալիևն էլ հրաժարվեց: Այդ թեզը անմիջապես հերքվեց՝ հենց Սպիտակ տան կողմից, ստիպված բացվեցին բանակցային ընթացքի ևս որոշ մանրամասներ, որ ապացուցվի, որ դա այդպես չէ, և, որ ալիևն ուղղակի չի կարողացել բավարար կամք դրսևորել: Բայց «Հայկական ժամանակ» թերթը՝ իր արևմտյան գործակալ խմբագրի ձեռամբ, շարունակեց շրջանառության մեջ պահել այդ անհիմն պնդումը, որովհետև այդ խմբագիրն արդեն հավաքագրված էր թուրք-բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, որոնց պետք էր Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ապագա պետության կազմում:
 
Քի վեստում, արձանագրենք, հայր Ալիևը հայտնվեց այն նույն վիճակում, որի մեջ հայտնվել էր Լևոն տեր-Պետրոսյանը՝ Լիսաբոնում:
Քի վեստում, ճիշտ է, չկնքվեց մեր երազանքի պայմանագիրը, որին այնքան մոտ էր Ռոբերտ Քոչարյանը, բայց Քի- վեստով դրվեց բանակցային մեր հետագա շռնդալից հաջողությունների հիմքը, որը մեզ բերեց- հասցրեց 2017 թվական, Ժնևի, Վիեննայի, ապա՝ Սանկտ Պետերբուրգի պայմանագրեր, որով ղարաբաղյան հարցը խիստ հայամետ տարբերակով լուծելուց հինգ րոպե էր պակաս, և այդ 5 րոպեում սկսվեց 2018-ի գունավոր հեղափոխությունը:
 
Ի՞նչ եղավ բանակցային սեղանին Քի վեստից հետո՝ շարունակելի: Հաջորդ հոդվածումս՝ 1-2 օրից»: