կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 15:52
Քաղաքական

Տնտեսություն (չոր փաստեր, մաս 5). Գոհար Սրապիոնյանի հոդվածաշարը

Տնտեսություն  (չոր փաստեր, մաս 5). Գոհար Սրապիոնյանի հոդվածաշարը

Հեռուստամեկնաբան Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՉՈՐ ՓԱՍՏԵՐ-5
 
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 
ԵԹԵ 1995-97 թթ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում էր 18.1 %-ով, ապա 1998-2003 թթ՝ 2,8 (արժույթի միջզագային հիմնադրամի տվյալ):
Սա նշանակում էր տնեսական կայունության՝ աննախադեպ փուլի մեկնարկ:
 
«Մուդիս ինթընեշընըլ»-ի վարկային վերլուծության 2007-ի զեկույցում կարդում ենք, որ աշխատանքի արտադրողականության աճը 2002-2006 թթ կազմել է արդեն 60%՝ սա ԱՊՀ միջին ցուցանիշը գերազանցած ցուցանիշ է: Աղքատության՝ Հայաստանին արևմտյան կոնգլոմերատից պարտադրված ցիկլը սկսեց տեղի տալ. ՀՆԱ-ն( երկրի հարստությունը) սկսում է աճել արագ տեմպերով. մինչև 2008 թ-ը 1998-ի համեմատ այն արդոն աճած է լինելու 6 անգամ . արժույթի միջազգային բանկի արխիվից տեղեկանում եմ, որ ՀՀ-ում աղքատ բնակչությունը 1998/99 թթ 56.1 տոկոսից 2006-ին արդեն 26,5 տոկոս էր. աղքատության խորությունը 17,2 տոկոսից հասել էր 3,8%-ի, իսկ սրությունը՝ 7,2 %-ից՝ 1,1 տոկոսի: Հայաստանը բարելավում էր նաև ՋԻՆԻԻ գործակիցը, ինչը չէր անում ԱՊՀ որևէ երկիր : 1996-ի ՀՆԱ-ի 424 դոլարի դիմաց 2007-ին արդեն ունեինք 2844 դոլար ( մեկ շնչի հաշվով):
 
1999-ից գույքահարկից ազատվեցին մեքենաներն ու սարքավորումները, փոքր ձեռնարկություններին զարկ տալու համար 2000-ից պարզեցված հարկը սկսեց կիրառվել՝ այսինքն թեթևացավ հարկային բեռը: Իսկ բանկերում ներդրված ավանդների դինամիկան 1998-ի 50 միլիարդ դոլարից 2007-ին հասավ մոտ 150 միլիարդի: 3 բանկի փոխարեն 2006-ին Հայաստանում արդեն կար 21 բանկ:
 
MOODY’S INVESTOR SERVICE-ը Հայաստանին շնորհեց արժութային Ba2 վարկանիշ, սա կարդում ենք Doing business 2007-ի զեկույցում, որտեղ Հայաստանը առաջ է անցնում ԱՊՀ երկրներից և բիզնեսով զբաղվելու վարկանշով 34-րդ տեղում է հայտնվում, ինչը զեկույցում նշվում է որպես «հայաստանյան հրաշք»:
 
Հայաստանում մասնաճյուղեր են հիմնում Մայքրոսոֆթը, Սինոփսիսը, Ալկատելը,Սորսիոն, Նեշընըլ ինսթրումենթս և այլ հսկաներ:
Գյուղմթերքի արտահանումն ավելացավ 2003-ի 71,3 մլն դոլարի դիմաց՝ 171,8 դոլարի:
 
Միջին անվանական աշխատավարձն 2006-ին ավելացավ 23,5 տոկոսով: ՀՆԱ-ն ( երկրի հաստությունը) եռապատկվեց:
 
Գործազրկությունը 2006-ին իջավ՝ հասնելով 7,4 տոկոսի: Եթե 2000-2007 թթ տարեկան գնաճը ասենք Ադրբեջանում 6,2 տոկոս էր, Բելառուսում՝ 43,1, Ռուսաստանում՝ 13,6, Հայաստանում 2,8 էր՝ ամենացածրը տարածաշրջանում»: