|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր` փետրվարի 5-ին, ժամը՝ 19։00-ին, Երևանի Իբիս հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) տեղի է ունենալու ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած «Վերելք» ծրագրի նոր փուլի ներկայացումը։
Ծրագիրն իրականացվում է «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության հետ համագործակցաբար և հնարավորություն է ընձեռում արցախցի երիտասարդներին մասնակցել լավագույն մասնագետների կողմից իրականացվող դասընթացներին, ձեռք բերել նոր գիտելիքներ և ամրապնդել արդեն իսկ ունեցածը։
Ծրագրի փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդները ստանալու են ֆինանսական աջակցություն և օգնություն աշխատանքի տեղավորման հարցերում։
Ծրագրի մանրամասները՝ https://www.verelk.am/ կայքում։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը։