կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 17:28
Քաղաքական

Ուզում եմ սկսել տնտեսությունից. Գ. Սրապիոնյանը սկսում է «Չոր փաստեր» խորագրով շարք

Ուզում եմ սկսել տնտեսությունից. Գ. Սրապիոնյանը սկսում է «Չոր փաստեր» խորագրով շարք
Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սկսում եմ խորագիր. Անվանում ԵՄ ՉՈՐ ՓԱՍՏԵՐ:
 
Արցախցի երկու նախագահների գործունեությունը մինչև 2018-ն ուսումնասիրում էի՝ բացառապես մասնագիտությունից ելնելով: Այս երկու գործիչների գործունեությունը մի քանի տեսանկյունից, և առաջին հերթին՝ աշխարհքաղաքական, խիստ ուսումնասիրելի, հետաքննելի նյութ էր ինձ համար: Չնայած գիտեմ, որ կոնֆլիկտ գոտում՝ պատերազմի մեջ գտնվող երկրի առաջնորդներին դատում են ԲԱՑԱՌԱՊԵՍ նրանց վարած ԱՐՏԱՔԻ‘Ն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ , բայց հետաքննությանս ընթացքում ինձ սկսեցին գայթակղել նաև սոցիալական, տնտեսական, մարդկային կապիտալի հետ կապված նրանց գործունեությունը, ընտրած վեկտորները: Զուտ մասնագիտորեն աշխատանքս կատարելու այդ ամբողջ ընթացքում մտքովս էլ չէր անցնի, որ այդ բագաժը, որ հավաքեցի սկսած 1998-ից մինչև 2018, մի օր պետք է գալու բոլորովին այլ՝ այդ թվում՝ Հայրենիքի գլխին եկած աղետը կանխելու նպատակով: Հիմա որոշեցի այդ կուտակած ինֆորմացիան, վերլուծությունը , արածս բազմամյա աշխատանքը միայն ինձ չպահել:
 
Ինչու՞:
Նախ.
Որ պարզ լինի, թե ինչու ինձ համար Հայոց բազմադարյա պատմության ամենաօրհասական այս պահին ամենանախընտրելի ուժը «նախկիններն» են:
Հետո.
ցրելու համար տասնամյակներ շարունակ արևմտա-թուրքական տեխնոլոգիաներով աշխատած առասպելները արցախցի նախագահների նկատմամբ, որ թույնեցին հայ մոնոէթնիկ ու մոնոկրոն հսարակությունն այն աստիճան, որ հասանք պետականությունը կորցնելու փաստին:
Երրորդ՝ որ ապացուցելի ու հստակ լինի, որ գնում եմ կոնկրետ այս կամ այն այրի հետևից՝ ոչ թե անձնավորելով նրան, այլ՝ ընդունելով նրան որպես ԳՈՐԾԻՉ, ու փաստարկներ ունենալով, թե ինչու հենց նա է այն մեկը, որ կարող է վերադարձնել մեզ մեր առօրյան, երկիրը, վերադարձնել ՄԵԶ՝ ՄԵԶ:
 
ՉՈՐ ՓԱՍՏԵՐ.
խորագրին այս անունն եմ տալիս, ամենօրյա ռեժիմով իրազեկման շարք եմ սկսում: Նաև՝ այն մարդկանց համար ովքեր չեն կողմնորոշվում, բավական իրազեկ չեն, և դեռ հավատում են հատկապես նախագահ Քոչարյանի մասին փաշինների ընտանեկան հայկական ժամանակ պարբերականի ջանքերով տարածված առասպելներին:
Անդրադառնալու եմ 1998-2018 թթ Հայաստանը ղեկավարած այրերի տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, կրթական ուղենիշներին ու նրանց արած գործին՝ ՄԻԱՅՆ ՉՈՐ ՓԱՍՏԵՐՈՎ՝ որպես հիմք ունենալով նաև արտասահմանյան անկախ կառույցների տվյալները և պարզ անհերքելի փաստեր:
Մի օր ունենալու եմ տնտեսական, մեկ օր՝ արտաքին քաղաքական անդրադարձ: և այդպես՝ ամեն օր:
 
Ուզում եմ սկսել տնտեսության մեջ կատարված ներդրումների դինամիկայից, 2008 թվականի Հերիթիջ ֆաունդեյշընի տնտեսական ազատւթյան համաթվի մասին զեկույցից մեկ հատվածով.
«1998-2008 թթ Հայաստանի տնտեսությունը 70,3 տոկոսով ազատացելէ, ինչը երկիրը դարձնում է աշխարհի 28-րդ ամենաազատ տնտեսությունն ունեցող երկիրը: Տնտեսության ազատության աստիճանով եվրոպական 41 երկրների շարքում Հայաստանը 15-րդն է, ինչը տպավորիչ է անցումային շրջանում գտնվող ցամաքային պետության համար:»:
տնտեսագիտերենից թարգմանաբար Սա նշանակում է, որ Հայաստանն այլևս գայթակղիչ էր ներդրողների համար ու նաև՝ էականացել էր ներքի‘ն ներդրումների դերը: Այլ կերպ ասած՝ երկրում ներդրում անելը այլևս ռիսկային չէր:
 
1998-2007 թթ 9 ամիսների ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումների գումարային ծավալը 2784 մլն դոլար էր:
Այստեղ շատ կուզեմ խոսել «Գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը որպես տեխնոլոգիա օգտագործելով՝ ժողովրդի ուղեղը թույնած միֆի մասին:
«Գույք պարտքի դիմաց» գործարքն իրավամբ համարում եմ մեր նոր պատմության կարևորագույն ձեռքբերումներից. նախ՝ այն ուներ ոչ միայն տնտեսական, այլ՝ նաև ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ կարևորագույն իմաստ: Լիսաբոնի պայմանագրով կապիտուլացված, ԼՏՊ-ի կողմից այսօրվա նմանության մի փոսը նետված երկրի նոր նախագահը դրանով առաջին հերթին Երաշխիք տվեց ՌԴ-ին, որ Հայաստան՝ ՆԱՏՕ-ն ՉԻ ՄՏՆԵԼՈՒ: Այսինքն՝ ՀՀ բնական դաշնակցի Շահի մեջ տեղավորելով մեր շահը՝ կարողացավ հասնել այնտեղ, որ Ռուսաստանը սկսեց հոգալ միջազգային այս կամ այն կառույցում հայամետ դիրքորոշում ու բանաձևեր՝ հատկապես արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Բացի այդ՝ դրանով հոգաց մութուցուրտի խնդիրը: Համոզված եմ՝ առանց «գույք պսրտքի դիմաց»-ի մինչև հիմա լոգանքը «կիպիծիլնիկով» էր լինելու: Նաիրիտի կիսավեր շինությունը վկա: Ի՞նչ կարողացավ անել դրա հետ լևոնի կողմից դիտավորյալ կերպով աղքատացված Հայաստանը. ոչինչ. այդպես ավերակ էլ մնաց: Նույնը տեղի էր ունենալու բոլոր այն օբյեկտների ու կառույցների հետ, որ Գույք պարտքի դիմաց տրվեց ռուսներին՝ բայց՝ Հայաստանի համար բավականին ձեռնտու պայմաններով: Ավելի հասկանալի լինելու համար ասեմ՝ Մոտավորապես նման պայմաններով էլ Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցեց Ակույու ատոմակյնը: Գործարքը կնքվեց այնպես, որ Հայռուսգազարդն ու Արմենտելը գործել սկսեցին Հայաստանում որպես հրաշալի ներդնողներ ու խոժորագույն հարկատուներ. այսինքն՝ կախում չունեցանք, պարտքն էլ մարեցինք, որ կարողանանք առաջ գնալ ու հաղթահարել արևմուտքի գործակալ ԼՏՊ ի կողմից մեզ պարտադրված աղքատության ու քրջոտության անդադար ցիկլը:
Որպես վերը նշածիս ապացույց՝ կրկին բերեմ ՉՈՐ ՓԱՍՏ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԾԱՎԱԼԸ՝ 1991-1997- կազմել է 125,9 մլն դոլար, 1998-2007 թթ- 3651 մլ դոլար:
 
Ի ապացույց՝ 2005-ին ԱՄՆ պետդեպի ներդրումային միջավայրի հայտարարագրի մեջ կարդում ենք.
«Հայաստանի ներդրումային քաղաքակնությունը ԱՊՀ երկրների մեջ ամենաբացերից է»:
Եթե 1998-ին Հայաստանում կար օտարերկրյա մասնակցությամբ կապիտալիով հիմնված 310 ձեռնարկություն, ապա արդեն 2007-ին այդ ձեռնարկությունների թիվը հասավ 3845-ի: Ռոբերտ Քոչարյանին որպես գլոբալիզմի թշնամի ու ազգային արժեքների պահապան աաջնորդ դիտարկող Պետդեպը ստիպվածէր հայտարարել՝ «83 տոկոս սահմանային շրջափակմամբ երկրի համար սա ավելին է, քան՝ սինգապուրյան հրաշքը»:
 
Վաղը շարքը շարունակելու եմ արտաքին քաղաքականության վերաբերյալ ՉՈՐ ՓԱՍՏՈՎ»: