Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցները դարձել են անարդյունավետ, քանի որ դրա շինարարությունը գրեթե ավարտված է․ հայտնում է Bloomberg-ը:
«Կարծում եմ, որ այժմ պատժամիջոցներ կիրառելը մեր եվրոպական հարաբերությունների տեսանկյունից անարդյունավետ է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Բայդենը:
«Հյուսիսային հոսք 2»-ի նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու գիծ` Ռուսաստանի Դաշնության ափերից Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա: ԱՄՆ-ն ակտիվորեն դեմ է այս նախագծին՝ փորձելով Եվրամիությունում իրացնել իր հեղուկացված բնական գազը: Բացի դրանից՝ նախագիծն ունի այլ հակառակորդ երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան:
Մայիսի 21-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց «Հյուսիսային հոսք-2» նախագծում ներգրավված ռուսական կազմակերպությունների և նավերի նկատմամբ: Միևնույն ժամանակ, նախագծի օպերատորի նկատմամբ ոչ մի սահմանափակում չի դրվել: Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեց, որ «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ սահմանափակումները չեն բխում Միացյալ Նահանգների շահերից: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակը ասաց, որ Վաշինգտոնը գիտակցում է ռուսական գազատարի շինարարության ավարտը կանխելու անհնարինությունը: