|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը կշարունակի ընդդիմանալ «Հյուսիսային հոսք 2»-ին, բայց այն գրեթե ավարտված է. ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Խողովակաշարն ավարտված է 95%-ով: Ես կցանկանայի, որ չհայտնվեինք մի իրավիճակում, երբ այն գրեթե ավարտված լիներ»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի ասել է Բլինքենը Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ։
Բլինքենը անմիջականորեն չի արձագանքել կոնգրեսականների՝ 15 նավերի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերին, որոնք, նրանց կարծիքով, կապված են գազատարի շինարարության հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն տարատեսակ պատժամիջոցներ է կիրառել «Հյուսիսային հոսք-2»–ի հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։