կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 14:36
Աշխարհ

Պետդեպարտամենտը խոստովանել է, որ պատժամիջոցները չեն կանխել «Հյուսիսային հոսքի» շինարարությունը

Պետդեպարտամենտը խոստովանել է, որ պատժամիջոցները չեն կանխել «Հյուսիսային հոսքի» շինարարությունը

ԱՄՆ-ը դադարեցրել է «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք դժվար թե կանխեին գազատարի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հստակ ասել է, որ մենք շարունակում ենք դեմ լինել «Հյուսիսային հոսք-2» գազատարին, մենք դա համարում ենք Կրեմլի աշխարհաքաղաքական նախագիծը՝ ուղղված եվրոպական էներգետիկ ռեսուրսների վրա ռուսական ազդեցության ընդլայնմանը՝ շրջանցելով  Ուկրաինան։  Սա վատ գործարք է Գերմանիայի, Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար»,-  ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Փրայսը:

«Խողովակաշարը կառուցված էր 90%-ով, երբ վարչակազմը ստանձնեց իշխանությունը հունվարին: Այո, մենք շարունակում ենք դեմ լինել գազատարին և մայիսին պատժամիջոցներ կիրառեցինք գազամուղի հետ կապված 19 ընկերությունների և նավերի դեմ։ Հարկ է նշել, որ, ընդհանուր առմամբ, մենք պատժամիջոցներ ենք սահմանել 19 օբյեկտի դեմ, մինչդեռ նախորդ վարչակազմը պատժել էր երկուսի: Միևնույն ժամանակ, մենք խոստովանում ենք, որ պատժամիջոցները հազիվ թե կարողանային կանխել գազատարի կառուցում։ Այդ իսկ պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել պատժամիջոցները դադարեցնելու նախագծին»,- ասել է խոսնակը։