կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 13:51
Իրավական

Աննա Դանիբեկյանը չհամաձայնեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը նշանակել ընտրություններից հետո

Աննա Դանիբեկյանը չհամաձայնեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը նշանակել ընտրություններից հետո

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձակուրդում էր. այդ իսկ պատճառով հետաձգվեց նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքն էլ է վաղվանից գնում արձակուրդ։ Նա հիշեցրեց, որ ինքը «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչն է, ծանրաբեռնվածությունը շատ է լինելու, ու ոչ միայն իր, այլ նաև դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ու շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի։ Նա դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրեց դատական հաջորդ նիստը նշանակել արտահերթ ընտրությունների ավարտից հետո կամ գոնե լռության օրը՝ հունիսի 19-ին։

Դատարանը, սակայն, դա հիմնավոր պատճառ չհամարեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։