Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդությունը՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ քրեական գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը միջնորդել էր դատարանին՝ վարույթից հեռացնել մեղադրող դատախազներին: Ասլանյանի խոսքով՝ քննվող գործի նյութերում բացակայում են և ներառված չեն 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով որպես տուժող և վկա Սերգեյ Եղիազարյանի հարցաքննությունների, նրա ցուցմունքների արձանագրությունները, տուժող ճանաչելու մասին որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և հարուցված վարույթի շրջանակներում կազմված նյութերով կատարված հնարավոր այլ դատական գործողությունների մասին ապացույցները: Ըստ Ասլանյանի՝ իր վստահորդը չի կարողացել ծանոթանալ գործի նյութերին, քանի որ դրանք չեն տրամադրվել իրեն: Ասլանյանը միջնորդությունը ներկայացնելիս նաև հայտնել էր, թե դատախազների գործունեության հետևանքով իր պաշտպանյալը զրկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից:
Դատախազներն էլ իրենց առարկություններն էին ներկայացրել՝ պատճառաբանելով, թե միջնորդությունն ընդամենը հայտարարություններ անելու առիթ էր, իրականության հետ կապ չունեցող, իրենց բնորոշմամբ, «մեղմ ասած», ոչ հիմնավոր։