կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 18:06
Քաղաքական

Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակել է մայիսի 8-ին

Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակել է մայիսի 8-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության եւ համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ.. սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է…»,- գրել է Վարդեւանյանը։

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի։ 

1 ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Աննա Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության՝ պետպատվերով:

Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։

Նիստերի չկայանալը պաշտպանները որակում են որպես մարդու իրավունքի ոտնահարում, որի համար պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին։