կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 12:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շատ կարեւոր է, որ ընտրությանը մասնակցող ուժերը հայտարարեն՝ այս իշխանության հետ չեն գործակցելու․ Իշխան Սաղաթելյան

Իրարից տարբեր գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը, եթե մեկ ցուցակով մասնակցեին ընտրության, այդ միավորումը չէր ստացվելու․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմությունը միասնական չեղավ, եւ երբ հայտարարվեց արտահերթ ընտրություն, բոլորը գնացին Փաշինյանի խաղի կանոններով, այսինքն՝ պատրաստվում են ընտրությունների։ 

«Շատ կարեւոր է, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը, ընդդիմադիր դաշտի իրական ուժերը շատ հստակ հայտարարեն, որ որեւէ պարագայում գործող իշխանության հետ չեն համագործակցելու։ Մենք երբ փողոցում պայքարում էինք եւ ասում, որ ստեղծված իրավիճակից ելքը վարչապետի պաշտոնանկությունն է, շատ քաղաքական ուժեր ասում էին՝ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով։ Հիմա, երբ վաղը ցուցակները ԿԸՀ ենք ներկայացնելու, հայտարարում են, որ ընտրությունը ելք չի։ Այդ դեպքում ո՞րն է ելքը․ թողնենք, որ էս մարդը շարունակի պաշտոնավարել եւ երկիրը վերջնականապես տանի անդունդ եւ կործանո՞ւմ։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ ընտրությունը ելք չի, պետք է առաջարկեն՝ բա ո՞րն է ելքը։ Եթե իրենք տեսնում են, որ ելքը՝ պետք է էս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, մենք էդ ելքը չենք տեսնում, պետք է րոպե առաջ ընտրությունների միջոցով հեռացնենք նրանց։ Երբ որ խոսում ենք՝ ընդդիմադիր դաշտը միասնական չէ, այդ դաշտը պետք է ընտրությանը մասնակցի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով։ Եթե այս իմաստով մեր թիրախն ինքն է եւ չարիք է այս կառավարությունը, պետք է հեռանա, թող հայտարարեն՝ գնանք էս ճանապարհով, ազատվենք էս իշխանությունից եւ երկիրը բերենք բնականոն զարգացման»,- պատասխանելով հարցին՝ թշնամին այստեղ է, ընդդիմությունը չի՞ տեսնում իր մեղքը, բոլորը պատրաստվում են ընտրությունների, որքանո՞վ եք սա ճիշտ համարում, եւ արդյո՞ք չկար այլ ելք, ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց, որ հարց չէ՞ր առաջանա՝ երբ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է եւ ընտրություններին մասնակցում է միասնական ցուցակով, բա հետո ինչպե՞ս եք աշխատելու։

«Այդ ֆորմատով ինչպե՞ս էինք երկիր կառավարելու։ Այդ դեպքում իրավունք կունենայիք ասելու՝ ձեր նպատակն ուղղակի մի մարդու հեռացնելն է, ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը։ Ֆորմատը, տրամաբանական առումով, պետք է աշխատունակ լինի։ Ես չեմ պատկերացնում այդպիսի լայն միավորման ֆորմատի արդյունավետությունը հետագայում։ Մենք գնում ենք ընտրությունների կրելու համար եւ մտածում ենք՝ հետո ինչպես պետք է կատարենք խոստումները եւ շտկենք իրավիճակը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում