կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-08 16:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր ուժերը երբեք չեն ասել, որ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր ուժերը երբեք չեն ասել, որ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընդհակառակը, ներկայացրել են դրա անհրաժեշտությունը, բայց միաժամանակ ասել են նաև այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է հասնել արտահերթ ընտրություններին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հետևաբար, մենք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին՝ դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորությա՛մբ կազմակերպված արտահերթ ընտրություններին, ու նաև նշել ենք, թե ինչու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելու՝ իշխող ուժի գործելաոճը նա բացատրեց նրանով, որ Փաշինյանի թիմը հասկացել է հասարակության շրջանում իր ռեյտինգի անկումը և որոշել է ուժի զոռով, զոռբայությամբ պահել իշխանությունը։

«Ընդհանրապես պոպուլիստները, դավաճանները կարող են իրենց սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, բայց երկրորդը չի ստացվելու։ Հիմա իրենք ընտրել են երկրորդ անգամ խաբելու ճանապարհը։ Բայց չի ստացվելու պարզապես»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․