կարևոր
994 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-05-28 14:30
Առանց Կատեգորիա

Այս թրքահպատակների` իշխանության մնալու դեպքում մեր ազգային տոները չեն նշվելու․ Իշխան Սաղաթելյան

«Մայիսի 28-ն ապացուցեց, երբ կա ազգնավեր առաջնորդություն, կամք, վճռականություն, հնարավոր է հաղթել գերակշռող թշնամուն, ստեղծել, պահել ու պահպանել պետականությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներն այսօր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107-րդ ամյակի առթիվ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին նվիրված ծաղկեմատույցի  միջոցառում էին կազմակերպել՝ Արամ Մանւոկյանի արձանի մոտ։    

Լրագրողները խնդրանքով Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց  Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի այն հատվածները, որտեղ ասված է. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս․․․»։


«Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են։ Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակն իջել է պլենտուսի աստիճանի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նա պետականությունից, հայրենիքից, պետությունից խոսելու իրավունք չունի, քանի որ դրանց թշնամին է»,-ասաց Իշխան  Սաղաթելյանը։