|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հետպատերազմյան շրջանում ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա իր գրառումը վերնագրել է. «Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումն այլընտրանք չունի» Գագիկ Ծառուկյան»:
Մելքումյանը նաեւ նշել է. «Պետք է ուղղենք մեր մեջքը և արժանապատիվ հարաբերություններ ձևավորենք։ Այլընտրանք չկա։
Պետք է գնալ Ռուսաստանի հետ առավել սերտ ինտեգրացման և ավելի ջերմ հարաբերությունների ձևավորման ճանապարհով։
Սա է Հայաստանի ապագան»: