կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-17 12:16
Հասարակություն

«Առինջ մոլ»-ը մի´ համեմատեք «Փեթակ»-ի եւ «Սուրմալու»-ի հետ. Միքայել Մելքումյան

«Առինջ մոլ»-ը մի´ համեմատեք «Փեթակ»-ի եւ «Սուրմալու»-ի հետ. Միքայել Մելքումյան

Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՊԵԿ-ի` նախորդ օրվա հայտարարությանը, որը վերաբերում էր «Առինջ մոլի» առևտրականների բողոքի ակցիաներին: Նշենք, որ պարզաբանման մեջ ուշագրավ համեմատականներ կային «Առինջ մոլի» և այլ տոնավաճառների միջև:

«Երեկ հրապարակվեց ՊԵԿ-ի հաղորդագրությունը տոնավաճառների շրջանառության մասին: Շատ հանգիստ ասում եմ, որ երբ «Փեթակ»-ն ու «Սուրմալու»-ն համեմատվում են «Առինջ մոլ»-ի հետ, ապա պետք է դիտարկենք, որ «Փեթակ»-ում ու «Սուրմալու»-ում աշխատում են շաբաթվա բոլոր օրերին, իսկ «Առինջ մոլ»-ում ամսվա մեջ աշխատում են 12 օր: Այսինքն` 1/3-ով քիչ է աշխատում, բայց երբ ասում եք, թե «Առինջ մոլ»-ն ունի 2,9 միլիարդի շրջանառություն, իսկ մյուսներն էլ` 4,5 միլիարդի, մի հատ համեմատեք և ճիշտ թվեր ներկայացրեք»,- նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով` «Փեթակ»-ում ու «Սուրմալու»-ում ավելի թանկարժեք ապրանքներ են վաճառում: «Սա հաշվի առեք պարտադիր: Հետո` տեսե՞լ եք, թե այս երկու տոնավաճառներում տաղավարների 20 քմ-ն ինչ արժի` մի քանի հազար դոլար: Այս դեպքում, եթե մարդ կարողանում է վճարել վարձավճարը, ուրեմն եկամուտները եւ շրջանառությունը մեծ են: «Առինջ մոլ»-ի առևտրականների մի մասը տեղափոխվել է «Հրազդան» տոնավաճառից և կորցրել հաճախորդներին»,- ասաց Մելքումյանը:

Նշենք, որ արդեն որերորդ օրն է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, «Առինջ մոլ»-ի հարցն են բարձրացնում՝ դժգոհելով հարկայինի ստուգումներից: