|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն չի լքելու:
Դիտարկմանը` Դուք մշտապես ընդգծում եք, որ իշխանութունների հետ պետք է գնալ երկխոսության, մինչդեռ ԲՀԿ-ն որդեգրել է ընդդիմադիր կեցվածք, նա արձագանքեց. «Կուսակցությունում կա մի գիծ, տարբեր գծեր չկան, և եթե կուսակցության կազմում ես, տարբեր ասելիքներ չկան: Մշտապես կարող են լինել աշխատանքային քննարկումներ, բայց կուսակցությունում վերջնական արդյունքում մեկ գիծ է լինում: Իշխանությունների հետ միշտ էլ կարելի է խոսել: Ինչի, Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ մենք չե՞նք խոսում: Համագործակցությունն իշխանությունների հետ կարող է լինել, ասենք, օրենքների շուրջ»:
Հարցին, թե` Դո՞ւք էլ Նաիրա Զոհրաբյանի նման կողմ եք, որր ԲՀԿ-ում լինեն ինքնազտման ու ինքնամաքրման աշխատանքներ, Մելքումյանը պատասխանեց. «Այդ աշխատանքները ժամանակ առ ժամանակ, այսպես, թե այնպես, կատարվում են, հատուկ ինչ-որ մեկը չկա, որ դրոշակը պահած գնա ինքնամաքրման»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նոր արտահոսք է սպասվում ԲՀԿ-ից: Նշենք, որ Վահան Բաբյանը մեզ հետ զրույցում հաստատել է, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից: