կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 20:17
Քաղաքական

Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի. Միքայել Մելքումյան

Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի. Միքայել Մելքումյան

«Իմ քայլի» պատգամավորների պատասխանատվությունը ոչ թե այնտեղ մնալն է, այլ այդ մեծամասնությունից դուրս գալը և ժողովրդին միանալն է։ Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով հրավիրված և տապալված ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու նիստը մտնի օրակարգ, և մենք սահմանադրական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Ես բացարձակ ցանկություն չունեմ այդ նիստում քննարկել հարկային օրենսգրքի կամ որևէ օրենքի նախագիծ։ Ժամանակն է, որ խորհրդարանական երկրում մենք գնանք լուրջ փոփոխությունների։ «Իմ քայլի» պատգամավորների պատասխանատվությունը ոչ թե այնտեղ մնալն է, այլ այդ մեծամասնությունից դուրս գալը և ժողովրդին միանալն է»,- նշեց Միքայել Մելքումյանը։