կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-15 17:53
Քաղաքական

Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիևին. Սեւակ Հակոբյան

Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիևին. Սեւակ Հակոբյան

Ալիևը արդեն որերորդ անգամ հասավ Փաշինյանին օգնության։ Տեսնելով, որ սա տանուլ է տալիս ընտրությունները, մնում է մի ամիս, որ իր ողջ խմբակով ռադ լինի, Ալիևն իր կողմից աջակցության ձեռք մեկնեց Նիկոլին։ Ու սա սեղմեց իրեն մեկնված թուրքի ձեռքը։ Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիևին։ Այս մասին գրել է Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Ադրբեջանը զորք է կուտակում, մոտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրություն, ընտրությունների հետաձգում, որպեսզի էլի մի քիչ մնա իշխանության։

Ինչի՞ համար է Նիկոլին պետք իշխանությանը մնալ․ մեկ բանի համար՝ սա չդատվելու կամ ընդհանրապես՝ որևէ տարբերակով վարի չգնալու երաշխիք է։ Բայց մի օր դա լինելու է, չէ՞։ Սա էդքան խորը չի մտածում․ սրանց ձեռքին իշխանություն է ընկել ու երեք տարի ապրում են էս օրվա վայելքներով միայն (իհարկե՝ նաև քֆուրներով)։

Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․ շատ պարզ բանի համար՝ ձեռնտու է։ Ինչ թուղթ ուզի՝ կստորագրի, ինչ ուզի՝ կտա, որ ձևաչափով ուզի։ Ալիևը Հայաստանում իշխանություն է պահում իր ձևով։ Նրան պետք է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում մնա այնքան, մինչև իր խնդիրները կլուծի։

Ձեռքի հետ էլ վարկաբեկում են Ռուսաստանին՝ որպես այս պահին Հայաստանին մնացած միակ նորմալ դաշնակցի, թե՝ ռուսը չօգնեց և այլն և այլն։

Սա՛ է, այլ խորությամբ չարժե վերլուծել իրավիճակը։

Ասել ու ասում եմ՝ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմ գնալու, այդ պատերազմում մենք էս գլխից պարտված ենք՝ արդեն բանավոր համաձայնությամբ։ Երկրապահ կա մի հատ՝ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր հեղափոխությունը արցախյան պատերազմից կարևոր է, սա ԱԺ բեմից հայտարարում է, թե թուրքը հասել է Սյունիք, եկեք համախմբվենք։ Սյունիք թուրքին ո՞վ է բերել, նա, ում շուրջ ուզում ես համախմբվենք։ Համախմբվելը Նիկոլի շուրջ նույնն է, որ համախմբվենք Ալիևի շուրջ, ասա գնանք քյասար Ալիևի շուրջ կհամախմբվենք, ոչ թե չերեզ Նիկոլ։

Եթե մեր երկրում մեկ հարց կա, որի շուրջ հենց հիմա պետք է համախմբվել, դա Նիկոլի գլխավորած քաղաքական թիմին սիկտիր անելն է։ Այլ թեմա մենք այս պահին չունենք, որ պահանջում է համախմբում։ Մի անգամ համախմբվեցինք, ու ձեր իշխանությունը սխալ որոշումներով, ուզենալով, դիտմամբ վարի տվեց ամեն ինչ, զոհ, վիրավոր, գերի ու հող տվեց ու հիմա էլ է համախմբվելու կոչ անո՞ւմ։

Կրկնում եմ՝ ռադ եղեք ու դա կլինի մեր համախմբվելու ու երկիրը կարգի բերելու սկիզբը։

Հա՝ չմոռանամ ասել, որ մենք արդեն ում շուրջ որ պետք է՝ համախմբվել ենք ու սպասում ենք ձեր հեռանալուն մնացած 37 օրերին»: