Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը, սուգը մոռանալու ու փարթի անելու կոչով հանդես եկող տիկնոջ հետ, այսօր որոշել էր «հերոսություն» անել ու 500 մետր ոտքով անցնել՝ Օպերայի բակից մինչև կառավարության շենք։ Մի գումարտակ թիկնապահ էր ուղեկցում։ Դեմից, կողքերից հետևից հսկայական թիկնապահները անգամ չէին թողնում հասկանալ թե այդ ինչ մարմին են տեղափոխում մեջտեղ վերցրած։
Վստահաբար՝ թիկնապահների թիվն ավելի շատ էր, քան փողոցով անցնող ՀՀ քաղաքացիների ու զբոսաշրջիկների թիվը միասին վերցրած։ Մարդիկ զարմացել էին, թե ժողովրդավարության գագաթնակետ Հայաստանում ինչո՞ւ է մի գումարտակ թիկնապահ երկու հոգու սենց խնամքով տեղափոխում։
Քաղաքացիներից մեկը Նիկոլին տեսնելով՝ գոռաց դավաճան։ Բայց մեկը չեղավ, որ գոնե ձևի համար մոտենար մի հատ սելֆի աներ հետը։ Երևի պահի տակ էր որոշել քայլել ու չէին հասցրել նախապատաստվել, մարդկանց նշանակել, որ ճանապարհին կանգնեն սելֆի խնդրեն։
Տեսանյութերը տարածվել են համացանցում, ամեն տեսանյութի տակ հարյուրավոր քոմենթներ կան ու դրանցից Նիկոլին աջակցում են ընդամենը մի քանի ֆեյք։
Էս եք»: