Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը մեծացրել են զորավարժությունների ինտենսիվությունը Արկտիկայի ռուսական սահմանների մոտ և սկսել իրականացնել վերջրյա ռազմանավերի կանոնավոր արշավներ: Այս մասին հայտնրել է ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեեւը «Պետրոս Մեծ» միջուկային հրթիռային հածանավի վրա ռուս և օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում: Նա նշել է, որ նման բան տեղի չի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բարենցի և Նորվեգիայի ծովերում ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերի և վերջրյա նավերի ներկայության տևողության աճ է նկատվել: Միևնույն ժամանակ, միավորված զինված ուժերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ»,- ասել է ռուս ծովակալը և ընդգծել Արկտիկայում թռիչքների ինտենսիվության զգալի աճ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռների կողմից:
Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կանխատեսել էր Արկտիկայում «հակամարտության նոր թատերաբեմ» տարածաշրջանում Ռուսաստանի աճող դերի պատճառով: Նա նշել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանում նոր բազաներ է կառուցում, այդ թվում՝ Ալյասկայից 300 մղոն (480 կիլոմետր) հեռու: