|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Էստոնիայում մեկնարկել է տարվա սկզբից ի վեր ամենամեծ՝ «Գարնանային փոթորիկ» զորավարժությունները, որին մասնակցում են երկրում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում կատարելով հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով զորավարժությունները կանցկացվեն նախատեսվածից փոքր մասշտաբով և ավելի խիստ սահմանափակումներով: «Անցյալ տարվա «Գարնանային փոթորիկը» ցույց տվեց, որ հնարավոր է հասնել անձնակազմի վերապատրաստման խնդիրներին և ավելի փոքր կազմով»,- ասել է զորավարժությունների կազմակերպիչ, փոխգնդապետ Էրկկի Ռոսնուրման:
Ընդհանուր առմամբ, վարժանքներում ներգրավվելու է 7 հազար մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ պետությունների զինվորականներ: Ըստ ծառայության՝ «Գարնանային փոթորիկ»-ի նպատակը զորակոչիկների պատրաստումն է՝ հնարավորինս շատ պատրաստված զինվորներ պահեստազոր ուղարկելը: