|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների կուտակմամբ պետության սահմանների մոտ և դաշինքի՝ լարվածությունը լիցքաթափելու առաջարկների մերժմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, մենք չենք կարող չանհանգստանալ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների և ենթակառուցվածքների շարունակական կուտակումից, ինչպես նաև այն փաստից, որ դաշինքը հրաժարվում է կառուցողականորեն դիտարկել լարվածությունը լիցքաթափելու և անկանխատեսելի միջադեպերի ռիսկը նվազեցնելու մեր առաջարկները»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ում գերակշռելու են ողջամտությունն ու կառուցողական հարաբերություններ զարգացնելու ցանկությունը: