ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի ռազմակայան կստեղծի ՌԴ սահմանների մոտ
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է Եվրոպայում Դաշինքի արագ արձագանքման ուժերի խոշոր ռազմակայան ստեղծելու թեման: Ընդ որում՝ ծրագրվում է այն տեղակայել Ռուսաստանի սահմաններին որքան հնարավոր է մոտ. ըստ РБК-ի՝ տեղեկացնում է բրիտանական The Times-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի ելույթը: