Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառմանը և պետքարտուղարության դիրքորոշումը համարել սխալ ու անխոհեմ։
«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կրկնում է Իլհամ Ալիևին. նա վստահաբար փոխանցում է Բաքվի պնդումը «Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածի» վերաբերյալ:
Ինչպես նաև՝ պետական դեպարտամենտը կրկնվում է այն կարծիքը, թե հայ ռազմագերիները իրականում ոչ թե ռազմագերիներ են, այլ ավելի շուտ «կալանավորվածներ», որոնք դուրս են մնում միջազգային հումանիտար պայմանագրերի պաշտպանությունից:
Նաև կրկնվում է պետդեպարտամենտի կեղծ համասարակշռությունը՝ ագրեսոր Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնել Հայաստանին- Արցախին՝ ագրեսիայի թիրախին»,- նշվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանների խախտմանը և նշել․ «Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի ոչ դեմարկացված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը այս գրառման տակ է նաև արձագանքել. «Պետդեպարտամենտը գիտի իր հավասարության կեղծիքը: Նրանք շատ լավ գիտեն ագրեսոր Ադրբեջանին: Ադրբեջանը բացահայտ խոստովանում է, որ ինքն ագրեսոր է: Բայց Նահանգները դեռ հովանավորում է Ալիևին, խրախուսում Բաքվի հետագա էսկալացիան՝ վտանգելով հայերին: Սխալ ու անխոհեմ»: