|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․
Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝
· Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։
· Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։
· Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
· Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։
Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։
Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնյակ հազար նամակներ ստանել։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
06 փետրվար 2026թ.