|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեպտեմբերի 21–ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Սա այն նույն համայնքն է, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից համայնքի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտում էին դրանք: Արդյունքում գյուղում ավագանու նոր ընտրություններ նշանակվեցին:
Թերթը տեղեկացավ, որ համայնքի ավագանու անդամի թեկնածու, ԺՈՒԿ ներկայացուցիչ Վիգեն Դավթյանը ցանկացել է ԲՀԿ ավագանու անդամների և ակտիվիստների՝ Նորիկի և Վաղինակի թույլ տված ապօրինությունների մասին տեղյակ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը ծանր է նստել նրա վրա: Ավագանու ԲՀԿ անդամներն ու ակտիվիստները նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:00-ի մոտ գնացել են Վիգեն Դավթյանի տուն, արթնացրել քնից, տարել գյուղի գերեզմանոց ու դաժան ծեծի ենթարկել: Վիգենը մի կերպ հասել է իր բարեկամի տուն, ապա տեղափոխվել հիվանդանոց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: