| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ստերլիգովին պերսոնա-նոն-գրատա էր հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական կեղծիք կատարելու, կատարելուն օժանդակելու, դրդելու և պաշտոնական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու համար:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ  Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը, իր բարեկամին աշխատանքի ընդունելու նախապես տրված խոստումն իրագործելու դրդումներով, աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին կարգադրել և դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Ա.Շալունցը Արարատ Օրդյանի քենակալի` ՀՀ-ից բացակայելու պայմաններում կազմել, ստորագրել, կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հրաման` նրան աշխատանքի ընդունելու մասին:
 
 Բացի այդ, քենակալի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում գյուղապետն աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Գ. Զադայանին հանձնարարել է ամենամսյա հաճախումների ցուցակներում հավաստել նրա` իբր աշխատանքի հաճախելու հանգամանքը և չհաճախելու պայմաններում հաշվարկել, կազմել աշխատավարձի վճարային կեղծ տեղեկագրերը, որոնք ստորագրել և կնիքի դրոշմով հաստատել է անձամբ: Գյուղապետի քենակալի անվամբ հաշվառված բանկային պլաստիկ քարտով կանխիկացրել և յուրացրել է իրեն վստահված համայնքի բյուջեից 18 ամիսների ընթացքում հատկացված աշխատավարձի գումարից զգալի չափը:
 
Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ Արարատ Օրդյանը համագյուղացի Արտակ Օրդյանին աշխատակազմի ակումբի վարիչի հաստիքում փաստացի ընդունելու, սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից  հօգուտ բանկի վարկի գումարը մարելու նպատակով նրա վարձատրության վրա հնարավոր բռնագանձում տարածելը բացառելու համար հանձնարարել է երկու այլ անձանց 2012-2014թթ տարբեր ժամանակահատվածներում հրամանագրել որպես ակումբի վարիչ, որոնց անվամբ հաշվառված բանկային աշխատավարձերը բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել և ստացել է վարիչի պարտականությունները փաստացի կատարած Արտակ Օրդյանը: Միաժամանակ վերջինս շարունակել է Սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում հաշվառված մնալ՝ որպես նպաստառու` ստանալով ընտանեկան նպաստ:
 
 Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
 
 Աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, առաջատար մասնագետ-հաշվապահ Գ.Զադայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (2 դրվագ), Արտակ Օրդյանին`ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: