կարևոր
3946 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 11:30
Հասարակություն

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը. տեսանյութ, լուսանկարներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը. տեսանյութ, լուսանկարներ

Sputnik Արմենիան գրում է․ «Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը։

Ծառուղում գտնվում է ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը, որտեղ ծածանվվում էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, իսկ պայմանական սահմանային սյուների վրա կային երկու երկրների զինանշանները։

Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է, որ տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։

Sputnik Արմենիան փորձեց քաղաքապետարանից տեղեկություն ստանալ դեպքի առնչությամբ, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ նշեցին, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։ Մեր տեղեկություններով, սակայն, այդ տարածքը պատկանում է հենց Երևանի քաղաքապետարանին։

Հավելենք, որ տարածքում որևէ տեսախցիկ չկա։ Այս պահին փորձում ենք կապ հաստատել զբոսայգու տնօրենության հետ»։