|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում ավելի վաղ արծարծված թեմաների շուրջ։ Աայս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում բարձրացված թեմաները և պայմանավորվել են դրանք վերահսկել»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի գործողությունների համակարգումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, և ընդգծել իրենց տրամադրվածությունը էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի իրականացման վերաբերյալ:
Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու համար համատեղ կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում կարգավորման գործընթացը: Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` Ղարաբաղում տրանսպորտային ուղիներն ավելի արդյունավետ օգտագործելու համար: