|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը:
Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը:
Ռուսաստանցի երկու լրագրող Ստամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին: Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան: