| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվ այսպես՝ այսօր ԱԺ-ն ՆՓ-ին վարչապետ չընտրեց և արձակվեց. կլինեն, հիմա արդեն հաստատ, ԱԺ նոր ընտրություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այդ ընթացքում կապիտուլյանտը կլինի վարչապետի ԺՊ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը (ինքը չէ՞ր 2018-ին Սերժին ասում. դու դրա իրավունքը չունես)։ Իրադարձությունների նման զարգացմանը կարող էին խանգարել Բարգավաճն ու լուսավորը։ Բայց նրանք գնացին գործարքի ՆՓ-ի հետ։
Կասկած չկա, այս խամաճիկային պահվածքի համար ՆՓ-ն նրանց վարձահատույց կլինի։ Իրադրությունը սահմանադրական հունի մեջ կարող էր պահել նախագահ կոչվածը՝ ԱՍ-ն։ Նա կարող էր խնդիրը վիճարկել ՍԴ-ում։ Բայց ձայն չհանեց։ Այս օրերին էլ թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո։
Ավաղ, հայոց ազգի այս խրոխտ զավակին ոչ մեկ բանի տեղ չդրեց։ Ինքն էլ թե՝ ես մասնավոր այցով էի Մոսկվայում։ Արդյունքում, ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարկություննները՝ արհամարհելով երկիրն ու դավաճանելով ազգին»,- գրել է Բագրատյանը: