Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ «հնարավո՞ր է Իրանի ու Իսրայելի միջև ուղիղ բախում» հարցը սխալ է, հարցն այն է, թե ե՞րբ կլինի, ու դա սարերի հետևում չէ:
Նախարարը հինգշաբթի Walla News-ին տված տեսազրույցում ասել է, որ կասկած չկա՝ Իրանի հետ անմիջական առճակատում տեղի կունենա ոչ հեռու ապագայում։
«Ոչ մի դիվանագիտական կամ համաձայնեցված գործողություն չի կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը, ինչի մասին է վկայում Հյուսիսային Կորեայի օրինակը, որը, չնայած դիվանագիտական քայլերին, (միջուկային ծրագրի) աննախադեպ արագացում է ապրում»,- հավելել է նա։
Լիբերմանը, մատնանշելով Իրանի դեմ Իսրայելի ռազմական կարողությունների ամրապնդման համար 1,5 միլիարդ դոլարի բյուջեի հաստատումը, ասել է. «Իսրայելի ԶՈՒ հզորացման համար այս հսկայական բյուջեի հաստատումը զարմացրել է իրանցիներին: Այդ գումարները կուղղվեն ամրապնդմանն ու նորագույն զենքերի գնմանը»: