Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին ասել է, որ ողջունում է հույների վերադարձը Թուրքիա:
Ըստ թուրքական Sabah-ի՝ անցյալ չորեքշաբթի հոգևոր առաջնորդների համար կազմակերպված իֆթարի ընթրիքը Էրդողանի համար հնարավորություն էր հրավիրելու նախորդ տասնամյակների ընթացքում Թուրքիայից «հեռացած» հույներին՝ վերադառնալ հայրենիք:
Ուրբաթ համարյա բոլոր թուրքական թերթերը հայտնում էին, որ շատ լավ, մտերմիկ և ջերմ մթնոլորտ է եղել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, և Թուրքիայի ղեկավարը «գրկախառնվել է փոքրամասնությունների հետ»:
Իֆթարը մուսուլմանների ընթրիքն է մայրամուտից հետո՝ Ռամադանի ընթացքում՝ իսլամական ծոմ պահելու շրջանում, երբ չի կարելի ուտել կամ խմել առավոտյան ու ցերեկը:
1923 թվականին՝ Լոզանի պայմանագիրը ստորագրելու պահին, Կոստանդնուպոլսում ապրում էր ավելի քան 125․000 հույն: Պոլսում և հարակից կղզիներում բնակվող հարյուրհազարավոր հույները լքեցին այդ տարածքների մեծ մասը Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակումից հետո։
Սակայն Կոնստանդնուպոլսում բնակվող հունական բնակչությունը սկսել էր թողնել իր պատմական քաղաքն այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց փոքրամասնությունների՝ հայերի և հույների նկատմամբ ճնշումները։ Դրա գագաթնակետը եղավ 1955 թ. սեպտեմբերի 5-6-ը Ստամբուլում տեղի ունեցած «Պոգրոմը», երբ հույների և հայերի նկատմամբ սկսվեցին թալանի և ավերածությունների գործողությունները, տասնյակ մարդիկ զոհվեցին, իսկ հույների մեծ մասը լքեց քաղաքը, մնաց ընդամենը 1500 հույն։