|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Հունաստանում 24-ժամանոց համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Գործադուլավորները բողոքել են կառավարության իրականացրած կոշտ տնտեսական քաղաքականության դեմ: Նրանց անհանգստացնում են ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները, գործազրկությունը, բարձր հարկերը եւ այլն:
Գործադուլի արդյունքում կանթվածահար է եղել երկաթուղային եւ ծովային հաղորդակցությունը, չի աշխատում հասարակական տրանսպորտը: Ավիակարգավարների 4 ժամ տեւած գործադուլի հետեւանքով չի իրականացվել արտասահմանյան եւ տեղական ավիաընկերությունների մոտ 100 չվերթ: Մեկօրյա գործադուլ են հայտարարել նաեւ պետական եւ մասնավոր ԶԼՄ-ների լրագրողները:
Աթենքի փողոցներում ցույցի են դուրս եկել արհմիությունների ակտիվիստներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Մի խումբ երիտասարդներ անջատվել են շարքերից եւ քարեր ու պլաստիկ շշեր են շպրտել խորհրդարանը շրջափակած հատուկ ջոկատայինների վրա: Ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը: