|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» հունական կուսակցությունը խոստացել է տապալել Աթենքում մզկիթի շինարարությունը: Այդ մասին հայտարարությունը կուսակցությունը տարածել է երեկ` մայիսի 20-ին. տեղեկացնում է France-Presse-ն: «Եթե նրանք Հունաստանում սկսեն մզկիթ կառուցել իսլամական հանցագործների համար, մենք կմոբիլիզացնենք այդ ծրագրերի դեմ հարյուր հազար մարդու»,-ասվում է հայտարարության մեջ:
«Ոսկե արշալույս»-ի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարում են, թե անլեգալ միգրանտները, որոնք մեծ մասը մահմեդական են, պատասխանատվության զգալի բաժին ունեն տնտեսական անհաջողություններում եւ հանցավորության մակարդակի աճի համար: Նույն կարծիքին են նաեւ բազմաթիվ հույներ, որոնք համարում են, որ Աթենքում մզկիթի կառուցումը «սխալ հատուցում» է Կոստանդնուպոլսի գրավման, Սուրբ Սոֆիայի եկեղեցին մզկիթ դարձնելու, նաեւ Անատոլիայի հույների կոտորածի ու արտաքսման դիմաց: